Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ փառքի վերականգնման սեփական քաղաքականության գերին է դարձել եւ այժմ չի կարող հրաժարվել Ուկրաինայից: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին Gazeta Wyborcza-ին տրված հարզազրույցի ժամանակ, հաղորդում  է «Ուկրաինսկայա պրավդան»:

Նրա խոսքով՝ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները Պուտինի համար տհաճություն եւ մեծ բեռ են, «սակայն չոն փոխել ռազմավարական քաղաքականությունը»:

«Նրա նպատակը Եվրասիական միության ստեղծումն է, Ռուսաստանի՝ որպես գերտերության կարգավիճակի վերականգնումը եւ նա չի ցանկանում, իսկ այժմ չի էլ կարող առանց Ուկրաինայի», - ասել է Յվասնեւսկին:

Նրա խոսքով՝ Պուտինը հաշվի չի առել Ուկրաինայում իր քաղաքականության հետեւանքով ծագած հակառաուսական տրամադրությունները, ու նաեւ չի սպասել, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը կհամախմբվեն իր քաղաքականության դեմ: