ԱՄՆ-ի նկատմամբ իրենց վերաբերմունքը «վատ» գնահատող ռուսների թիվը 2014թ. հունվարի 44%-ից հուլիսին կազմել է 74%, ինչը դիտարկումների ամբողջ ընթացքում առավելագույն ցուցանիշն է: Այդ մասին ասվում է ռուսական «Լեւադա-ցենտր» սոցիոլոգիական հետազոտությունների եզրահանգումներով:
Սկսած 1990 թ.՝ ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ ռուսների բացասական վերաբերմունքի 2 պիկ է գրանցվել: Դրանցից մեկը (66%) գրանցվել է 2003թ. մարտին, երբ ԱՄՆ ռազմական գործողություն էր ծավալել Իրաքի դեմ:
Երկրորդ նման պիկը գրանցվել է 2008թ. ամռանը՝ պայմանավորված Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմով: Այդ ժամանակ ԱՄՆ-ին բացասաբար էին վերաբերվում հարցվածների 67%-ը:
Ընդ որում, ռուսների միայն 18%-ն հայտարարել, որ ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունի:
Հարցվածների 2/3-ը (60%) բացասաբար են ընկալում նաեւ Եվրամիությանը:





























