Բեռլինը Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության մեջ զսպողականություն ցուցաբերելու կոչով դիմել է Մոսկվային:
«Ռուսաստանը պետք է հրաժարվի այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա բորբոքմանը», - հայտարարել է ԳՖՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ անհանգստության առիթ են Ռուսաստանում անցկացվող զինավարժությունները, ինչպես նաեւ ուկրաինական սահմանի մոտ զորքերի կենտրոնացումը:
«Մենք չենք պատրաստվում գուշակել, թե ինչ է Ռուսաստանի մտքին, մենք տեսնում ենք, թե ինչ են նրանք անում իրականում, եւ դա մեծ անհանգստություն է ներշնչում»: Ռուսաստանը Ուկրաինայի արեւելյան սահմաններին 20 հազար մարտունակ զինվոր է կենտրոնացրել:
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման վտանգը մեծացել է:
«Ուղղակի միջամտության ռիսկն ավելի շատ է, քանի մի քանի օր առաջ», մամուլիսի ասուլիսին հայտարարել էր Տուսկը:





























