ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ տարով արգելել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական հումքի եւ պարենի արտահանումը:
Հյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ պարենի տեսակների որոշումը հանձնարարված է Ռուսաստանի կառավարությանը:
«Ռուսաստանի Դաշնության ազգային շահերի պաշտպանության նպատակներով արգելվում կամ սահամանափակվում է ռուսական ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանած կամ նման որոշմանը միացած երկրների ծագման գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ պարենի առանձին տեսակների ներմուծում նախատեսող արեւտրատնտեսական գործողությունների իրականացումը», - ասվում է Վլադիմիր Պուտինի հրամանում:
Տվյալ պահին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Կանադան եւ Ավստրալիան:





























