Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ բարեկամության քաղաքականության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանում իրավապաշտպանների ձերբակալության հետ:

Մամուլի քարտուղարների հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ ներկայացուցիչները մտահոգված են հերթական հայտնի փաստաբան Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությամբ ու նշում են, որ նրան պատասխանատվության են ենթարկել օրենքների ուղղման հիման վրա, որոնց վերաբերյալ նա մտահոգություն էր հայտնել: «Ջաֆարովի ձերբակալությունը, որը հաջորդել է Լեյլա Յունուսի ու նրա ամուսին Արիֆ Յունուսի ձերբակալություններին, ամրապնդում է տպավորությունը, որ իշխանություններն Ադրբեջանում կրճատում են հրապարակային քննարկումների եւ քաղաքացիական հասարակության միջավայրը :

Բացի այդ, Էշթոնն ու Ֆյուլեն իրենց մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման վերաբերյալ եւ «համարում են, որ քաղաքացիական հասարակությունն էական դեր է խաղում հակամարտությունների ժամանակ քաղաքացիների հիմնարար ազատությունների պաշտպանության գործում»: հենց այդ հաղորդագրությունը փոխանցվել է նախագահ Ալիեւին Եվրահանձնաժողովի ղեկավար Բարոզուի կողմից Բաքու կատարած այցի ընթացքում:

ԵՄ ներկայացուցիչները կոչ են արել Ադրբեջանին համապատասխանել Եվրոպայի Խորհրդի չափանիշներին, որի անդամ իրենք հանդիսանում են: