ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները օգոստոսի 9-ի գիշերը Իրաքի հյուսիսում հումանիտար բեռ են իջեցրել: Այդ մասին հաղորդում է Reuters  գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնին:

C-17 եւ երկու С-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռները ավելի քան 28 հազար պատրաստի մթերաբաժին եւ 5,5 հազար լիտր ջուր են իջեցրել Սինջար լեռան վրա:

Հաղորդագրությունում նշվում է, որ հումանիտար բեռների առաքումը կշարունակվի;

Առաջին անգամ ԱՄՆ-ը Իրաքի հյուսիսում հումանիտար օգնություն է ուղարկել օգոստոսի 8-ին: