Թուրքիան վավերացրել է արխիվների համատեղ օգտագործման ոլորտում Վրաստանի հետ կնքված համաձայնությունը: Այդ մասին ասվում է թուրքական Resmi Gazete կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Փաստաթուղթն ուժի մեջ մտնում այսօրվանից, հաղորդում է «Վրաստան On-line»-ը:
Արխիվների համատեղ օգտագործման ոլորտում Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ համաձայնությունը ստորագրվել է 2014թ. ապրիլի 15-ին, Թբիլիսիում:



























