Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան, Forbes ամսագրի տվյալներով` հայտնվել է աշխարհի ամենահարուստ կանանց եռյակում։ Ամսագիրը Բատուրինայի ունեցվածքը 2,9 մլրդ դոլար է գնահատել։ 14 կանանց շարքում, որոնց ունեցվածքը ավել է մեկ մլրդ դոլարից, Բատուրինան զբաղեցրել է 3-րդ տեղը։

Բատուրինան շրջանցել է այնպիսի հայտնի գործարար կանանց, ինչպիսիք են շոու-դիվա Օփրա Ուինֆրին՝ 2,4 մլրդ դոլար ունեցվածքով, 3 հազար խանութներից բաղկացած Gap ցանցի, Old Navy եւ Banana Republiс բրենդերի սեփականատեր Դորիս Ֆիշերը, Benetton բրենդի սեփականատեր Ջուլիանա Բենետոնը, ինչպես նաեւ ամենահարուստ կին գրող Ջոան Ռոուլինգին, ով 1 մլրդ դոլար է աշխատել Հարրի Փոթերի մասին պատմող վեպերի միջոցով։

Ամենահարուստ կին է հռչակվել չինուհի Վու Յահունը, ով իր 3,9 մլրդ դոլարը վաստակել է անշարժ գույքի բիզնեսի միջոցով։  3,5 մլրդ դոլարով երկրորդ տեղում Ռոզալիա Մերան է՝  «Zara կայսրության» հիմնադիրը։