ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները գնահատում են որպես միջուկային պատերազմի նախապատրաստություն:

Ի պատասխան  Փհենյանը սպառնացել է նախազգուշական հարված հասցնել, հայտնում է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռագրային գործակալոթյունը` վկայակոչելով Կորեայի ժողովրդական բանակի  գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցչին:

«ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժություններն ուղղված են ԿԺԴՀ-ի դեմ,  նպատակն է պատերազմ հրահրել գոյոթյուն չունեցող սադրանքների պատրվակով: Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ նախագզուշական անխնա  հարված կհասցնենք ցանկացած ժամանակ` մեր հայեցողությամբ», - ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է lenta.ru-ն:

Փաստաթղթում  նաեւ նշվում է, որ ԿԺԴՀ-ի զինվորները «պատրաստ են հարձակման  հենակետը դարձնել կրակի եւ մոխրի ծով»:

«Քանի որ Վաշինգտոնը եւ Սեուլը հայտարարել են պարբերաբար համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, Կորեայի ժողովրդական բանակը մտադիր է աշխուժացնել իր բոլոր ուժերը` դա թույլ չտալու համար», - նշվում է հայտարարությունում: