Հռոմի Օգոստոս Օկտավիանոս կայսեր հրամանով կառուցված մարմարյա ախոռները կրկին հողի տակ կթաղեն՝ ֆինանսավորում չլինելու պատճառով, գրում է The Telegraph-ը:
Թերթը նշում է, որ իշխանությունները նման որոշում են կայացրել Հռոմի հիմնադրի 2000-ամյա հոբելյանի միջոցառումների մեկնարկի նախաշեմին: Միջոցառումները նախատեսված են օգոստոոսի 19-ին:
Ավելի վաղ Հռոմը չէր կարողացել բավարար միջոցներ գտնել Օգոստոսի դամբարանը վերականգնելու համար, հիշեցնում է թերթը եւ ուշադրություն դարձնում, որ հուշարձանների ճակատագիրը հակադրվում է կայսեր պատմությանը, որը հսկայական տարածքներ է կառավարել 41 տարի շարունակ:
Ախոռները հայտնաբերվել էին 2009 թ.` ստորգետնյա կայանատեղիի շինարարության ժամանակ: Հնագետները այդ համալիրի հայտնաբերումն անվանել էին կարեւոր, քանի որ դրա պատերին կարելի էր տեսնել ձիարշավների պատկերներ` Circus Maximus հրապարակում: 2011 թ. հայտարարվել էր, որ ախոռները կբացվեն այցելության համար:
Ըստ փորձագետների` թաղված ախոռներին էրոզիա չի սպառնում, փոխանցում է gazeta.ru-ն:





























