Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի  արեւելքում ռուսամետ ակտիվիստների դեմ մարտերում զոհվել է ուկրաինացի  9 զինվորական, եւս 20-ը վիրավորվել են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:

«Անցած օրվա ընթացքում ահաբեկիչների դեմ մարտերում զոհվել է ուկրաինացի 9 ուժային: Եւս 20-ը վիրավորվել են:

Մեր զինվորականներին հաջողվել է հետ գրավել Լուգանսկի մի մասը, մասնավորապես` ոստիկանության շրջանային բաժանմունքներից մեկը, մարտերը շարունակվում են:

Գրոհայինները փորձում են հարձակվել եւ հետ գրավել տարածքները: Ուկրաինայի զորքերը ամրապնդվում են ազատագրված տարածքներում», - ասել է նա, փոխանցում է ՈՒՆՆ-ը: