Ուկրաինայի Օդեսայի մարզի դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի քաղաքացուն՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության հանդեպ ոտնձգությունների մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ուկրաինայի ՔՕ 110 հոդվածի 2-րդ մասով տղամարդուն դատապարտել են 5 տարվա ազատազրկման:

Հետաքննության տվյալներով՝ ռուսաստանցին «հանցավոր համաձայնության է եկել անհայտ անձի հետ», որպեսզի հավաքագրի Օդեսայի բնակիչներին՝ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) կողմից Լուգանսկում ռազմական գործողություններին մասնակցելու համար:

Բացի այդ, իրավապահների տվյալներով, տղամարդը փորձել է հավաքագրել զինվորի ու դիպուկահարի՝ մեծ պարգեւատրության դիմաց:

Ոստիկանության աղբյուրը նաեւ հստակեցրել է, որ 35-ամյա ռուսաստանցին Օդեսա է ժամանել Մոսկվայից եւ թմրանյութերից կախվածություն ունի: