Բեռլինը մտադիր չէ աջակցություն ցուցաբերել ուկրաինական բանակին՝ ռազմական համալրման եղանակով, հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ն:
Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ «Ուկրաինայի կառավարությանը չի կարելի մեղադրել, որ երկրի արեւելքում իսկապես բարդ իրավիճակի կապակցությամբ այն աջակցություն է խնդրում»:
Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը ներկայումս չի քննարկում ռազմական սպառազինություն մատակարարելու հնարավորությունը` Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին հակամարտության պատճառով, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Reuters-ը:





























