Եվրահանձնաժողովը ռեկորդային 170 մլն դոլար է հատկացրել մրգերի եւ բանջարեղենի Ռուսաստան ներմուծման արգելքից տուժած գյուղացիական տնտեսություններին:
Այդ գումարը կծախսվի էմբարգոյի հետեւանքով առաջացած կորուստների փոխհատուցման, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի գների անկումը կասեցնելու համար:
Վճարումներ կարող են պահանջել այն գյուղացիները, ովքեր աճեցնում են լոլիկ, գազար, խնձոր, տանձ, խաղող եւ այլ ապրանքներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Ռուսաստանը մեկ տարով արգելք է սահմանել ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Կանադայից, Ավստրալիայի եւ Նորվեգիայից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա:
Այս միոջառումը ուկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նկատամամբ տնտեսական պատժամիջոցների պատասխան էր:





























