ԱՄՆ-ն մերժմամբ է պատասխանել Ադրբեջանին՝ Աֆղանստանից հետ բերված «Cougar» եւ HMMWV ռազմատրանսպորտային միջոցները վաճառելու հետ կապված: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով զինվորական աղբյուրները:
Ըստ կայքի՝ վերոհիշյալ տրանսպորտային միջոցները պետք է ներառվեին Ադրբեջանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում: ԱՄՆ-ն մերժել է Ադրբեջանին այդ մեքենաները վաճառելը:
Նրանք իրենց մերժումը հիմնավորել են կոնֆլիկտային գոտիներին զենք վաճառելու էմբարգոյով:
Նշենք, մեկ տարի առաջ հայտարարվել էր, որ Աֆղանստանից դուրս բերված ռազմական տեխնիկայի մեծամասնությունը վաճառվելու է, իսկ նախապատվությունը տրվելու է խաղապահ գործողություններին ակտիվ մասնակցող երկրներին:
Ադրբեջանի խաղաղապահ ջոկատում կօգտագործվեն տրանսպորտային միջոցները`տեղական արտադրության «Matador» եւ «Marauder» հակաարկային պաշտպանությամբ , ինչպես նաեւ թուրքական զրահապատ «Cobra» մեքենաները:
Պետք է նշել նաեւ, որ չնայած ռազմական տեխնիկան կոնֆլիկտային գոտիների երկրներին վաճառելու մերժմանը, վերջին տարիներին ԱՄՆ-ն Վրաստանին անհատույց հանձնել է «Cougar» թեթեւ զրահապատ 10 մեքենա եւ շուրջ 100 HMMWV ամենագնաց, նշում է Ադրբեջանի գործակալությունը:





























