Մոսկվայի ոստիկանությունը խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցել օգոստոսի 18-ին Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակած տղամարդու դեմ:
Ինչպես հաղորդվել էր, կրակողը 43-ամյա ազգությամբ հայ Արթուր Միրզոյանն է: Միրզոյանը իր դրդապատճառների մասին քննիչներին ոչինչ չի հաղորդել:
Հիշեցնենք, միջադեպը գրանցվել է այսօր՝ մոտ 08:20-ին: Թուրքիայի դեսպանատան շենքին մի տղամարդ է մոտեցել եւ որսորդական հրացանից կրակել է ճակատամասին: Կրակոցների արդյունքում ոչ ոք չի տուժել:
«Նորությունների ռուսական ծառայությունը» հաղորդում է, որ կրակոցներից հետո դեսպանատան մոտ Քուրդիստանի աջակցության ցույց է սկսվել:





























