Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Նախիջեւանում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Իհըլմազի հետ: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությունը:

Պատվիրակության մասնակցությամբ հանդիպմանը Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը հիմնվում է բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների վրա:

Իսմեթ Իհըլմազն, իր հերթին, փոխհարաբերությունների ամրապնդման տեսակետից ընդգծել է  նմանատիպ հանդիպումների դերն ու կարեւորությունը:

Այնուհետեւ տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցության հետ կապված այլ հարցերի շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշկունը: