Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Կողմերը կքննարկեն Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների միջեւ երկկողմ համագործակցության հարցերը, հաղորդում է վրացական գերատեսչութան մամուլի ծառայությունը:
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը իր այցի ընթացքում իր ադրբեջանցի գործընկեր, գենելար Զաքիր Հասանովի հետ հանդիպում կանցկացնի, իսկ օգոստոսի 19-ին նախատեսվում է Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ հանդիպում: Նախարարները կդիտարկեն պաշտպանության գերատեսչությունների եռակողմ համագործակցության հեռանկարները: Հատուկ ուշադրություն կդարձվի տարածաշրջանում էներգատրանսպորտային ռազմավարական ենթակառուցվածքի համատեղ պաշտպանությանը:
Ալասանիայի խոսքով՝ վրացական կողմը վաղուց է պատրաստվում եռակողմ հանդիպման անցկացմանը:
«Մենք վաղուց ենք պատրաստվում եռակողմ հանդիպման անցկացմանը: Անցած տարի տվյալ նախաձեռնությամբ հանդես է եկել վրացական կողմը: Սա կլինի երեք նախարարների առաջին պաշտոնական հանդիպումը: Տվյալ հանդիպումները եւ ապագայում համաձայնության ձեռքբերումը կնվիրվեն պլանավորմանը: Մասնավորապես, ինչպես կվարվեն մեր զինուժները մեր հաղորդակցական ենթակառուցվածքի, գազատարի, խողովակաշարի, երկաթուղու պաշտպանության արտակարգ իրավիճակի ժամանակ, եթե տեղի ունենա ռազմական էսկալացիա: Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ դա ուղղված է միայն պաշտպանության եւ անվտանգության հարցին: Սա որեւէ մեկին ուղղված քայլ չէ: Հակառակը, նման համաձայնությունը տարածաշրջանում կայունության համար լրացուցիչ հիմք է», - հայտարարել է Իրակլի Ալասանիան, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:





























