Ավստրալիայի հյուսիում կոկորդիլոսը կնոջ աչքի առաջ սպանել է ձկնորսին:

Ձկնորսի կնոջ խոսքով՝ տղամարդը Ադելաիդա գետն է ընկղմվել: Մի պահ նա լսել է բղավոց, շրջվել է, սակայն տեսել է միայն կոկորդիլոսի պոչը:

Մի քանի ժամ անց ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մարմինը: France Press գործակալության տեղեկություններով, կոկորդիլոսին սպանել են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ հաճախ զբոսաշրջիկներին ցույց են տալիս՝ ինչպես են կոկորդիլոսները ցատկում ջրից՝ սյուների վրա կախված մսին հասնելու համար:

Ծովային կոկորդիլոսները մի քանի տասնամյակների ընթացքում Ավստրալիայում պահպանվող տեսակ են համարում: