Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը հունիսի 17-ին կայցելի Կանադա: Մոնրեալում Վեհափառը Սբ. Հակոբ եկեղեցում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Asbarez»-ը:
Կաթողիկողը կլինի նաեւ Տորոնտոյում, որտեղ կայանալու է «Մեծ ութնյակի» առաջնորդների հանդիպումը: Այցի ընթացքում հունիսի 24-27-ը կաթողիկոսը ծրագրում է հանդիպումներ անցկացնել քաղաքական գործիչների, դիվանագետների եւ կրոնական առաջնորդների հետ:




























