Բոլիվիայի կապի նախարար Ամանդա Դավիլան կաթոլիկ եկեղեցուն մեղադրել է երկրի նախագահ Էվո Մորալեսի դեմ «կեղտոտ պատերազմի» համար, փոխանցում է Noticias Caracol-ը:
Ըստ նախարարի՝ կաթոլիկ եկեղեցին պատկանում է առավել պահպանողական աջ ուժերի դասին, որոնք խոչընդոտում են կառավարության եւ նախագահի աշխատանքին։
Ավելի վաղ Բոլիվիայի եպիկոպոսական կոնֆերանսի գլխավոր քարտուղարը անհանգստություն էր հայտնել, որ ներկայիս կառավարությունը վատնում է բյուջետային միջոցները իր պաշտոնավարման ժամկետը ձգելու համար, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Եկեղեցին կրկին սկսել է «կեղտոտ պատերազմը», որը վարում էր նախագահի եւ նրա կառավարության», — հոգեւորականության դիրքորոշումն է մեկնաբանել Ամանդա Դավիլան։





























