Ավստրիայի դաշնային արեւմտյան Ֆորարլբերգ տարածքի ոստիկանությունը որոնում է 400 փայտե թզուկներ, որոնք պատկանում են Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, փոխանցում է BBC-ն:
Կարմիր գլխարկներով եւ ձախ հոսանքի կոչերով թզուկներն օգտագործվել են որպես նախընտրական գովազդի մաս` սեպտեմբերի տարածաշրջանային ընտրությունների նախօրեին:
Հեռագրասյուների վրա, որտեղ նախկինում թզուկներն էին կախված, այժմ մրցակից աջ պահպանողական կուսակցության կոչերն են: Չարագործներին բռնելու եւ թզուկներին վերադարձնելու համար մրցանակ է սահմանվել:





























