Ուկրաինացի ուժայինները ամրապնդվել են Լուգանսկի հյուսիսային մասում, որտեղից կշարունակեն քաղաքի ազատագրումը, հաղորդում է ZN.ua-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախագահ Անդրեյ Լիսենկոյին:
«Լուգանսկի մեծ մասը դեռեւս վերահսկվում է զինյալների կողմից, հյուսիսային հատվածում ամրապնդվել են ուկրաինացի զինվորականները, եւ հենց այդտեղից էլ կշարունակվեն քաղաքի վրա հարձակումներն ու ազատագրումը», - պատմել է Լիսենկոն:
Իր հերթին, Լուգանսկի Քաղխորհրդում հաղորդել են, որ քաղաքի իրավիճակը ծայրահեղ ծանր է, քաղաքի տարածքում զինված հակամարտություննները չեն դադարում, 20 օրից ավել է, բնակիչները ապրում են ջրի, լույսի եւ կապի որեւէ միջոցի բացակայության պայմաններում:
Ամեն օր, ռազմական գործողությունների իրականացման արդյունքում քաղաքային ենթակառուվածքներ եւ բնակելի տների են ավերվում, բռնկումներ ու հրդեհներ են առաջանում», - նշվում է քաղխորհրդի հաղորդագրության մեջ:





























