Չեխիան Իրաքին տեղական արտադրության 14 բազմաթիրախային գրոհային ինքնաթիռ կմատակարարի: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Մատիսը:
«Կառավարությունը L-159 14 ինքնաթիռների վաճառքի լիցենզիոն թույլտվություն է տրամադրել», - հայտարարել է Մատիսը:
Ավելի վաղ, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յան Մլադեկը հայտարարել էր, որ Իրաքի թեթեւ բազմաթիրախային գրոհային ինքնաթիռների մատակարարումը կարող է իրականացվել արտահանման լիցենզիայի ստացումից հետ կարճ ժամանակի ընթացքում:





























