Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին գտնվող Բատկենսկի մարզի Լեյլեկսկի շրջանում օգոստոսի 25-ին, երեկոյան ժամը յոթի սահմաններում Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրադարձությունների ականատեսներին:

Նրանցից մեկի համաձայն՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Լեյլեկսկի շրջանում կառուցվող Մակսատ-Կուլունդու մայրուղու կամրջի վրա: Հարեւան երկրների սահմանապահ ջոկատների վիճաբանությունը վերաճել է կոնֆլիկտի, իսկ ավելի ուշ օգնության եկած տաջիկ սահմանապահները կրակ են արձակել: Նախնական  տվյալներով՝ Ղրղզստանի կողմից տուժողներ չկան, կոնֆլիկտի շրջան լրացուցիչ ուժեր են ուղարկվել:

Երկու կողմի տեղական իշխանություններն արդեն բանակցությունների են հավաքվել՝ խնդիրը կարգավորելու համար: «Իրականում կրակը դադարեցվել է, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- հայտնել է հրաձգության ականատեսը:

Ղրղզստանի սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ Տաջիկաստանի սահմանապահները փորձել են Ղըրղըզստանի հետ սահմանին չհստակեցված տարածքում սահմանապահ սյուն կանգնեցնել: