Մաքսային միությանն անդամակցելու եւ եվրասիական ինտեգրացիոն նախագծերին մասնակցելու որոշումից հետո Հայաստանի անվտանգության մակարդակը մեծացել է մի քանի անգամ: Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում նշել է մոսկվաբնակ քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացել է համեմատած նրա հետ, թե ինչ կլիներ հանրապետությունում Եվրոպական կողմի հետ պայմանավորվածությունները իրականացնելու դեպքում:
«Հայաստանի ռազմական եւ քաղաքական անվտանգությունը երաշխավորում է Մոսկվան, ոչ թե Վաշինգթոնն ու Բրյուսելը: Նրանք նույնիսկ չեն մտածում նման երաշխիքների մասին: Այնպես որ այստեղ պետք է սթափ դատել»,-ընդգծել է Միհրանյանը:




























