Սեպտեմբերի 2-ին   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի  անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ՝  Հնչակյան միության    «Նազարբեկ»   երիտասարդական թեւի նախաձեռնությամբ  Ֆրանսիայի Ալֆորվիլ  քաղաքում  կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղին նվիրված երեկո, որի ընթացքում ցուցադրվեց  ռեժիսոր  Արտակ Հերիքյանի  «Մեր Արցախը»  ֆիլմը:

Երեկոյին ներկա է գտնվել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հ.Գեւորգյանը, որը  ներկայացրել է  անկախության  հռչակումից ի վեր Արցախում գրանցված  ձեռքբերումները,  երկրում տիրող առկա իրավիճակը եւ պատասխանել է մասնակիցների  բազմաթիվ հարցերին: