«Իսլամական պետություն» ահաբեկճական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբու Հաջիր աս-Սուրիան ոչնչացվել է Իրաքի Մոսուլ քաղաքում: Երկրի ՊՆ-ն հաղորդել է, որ ծայրահեղականը ոչնչացվել է ամերիկացիների ավիահարվածի հետեւանքով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ՊՆ-ի փոխանցմամբ՝ աս-Սուրիան գրոհայինների առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի «աջ թեւն» էր:

Հակահաբեկչական գործողությունների հետեւանքով 22 ծայրահեղականներ են ոչնչացվել Թիքրիթ քաղաքի մոտ: