Պարզապես ցինիկ է խոսել տարծքային ամբողջականության մասին, անտեսելով ինքնորոշման իրավունքը: Այդ մասին Ստեփանակերտում ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն, հաղորդում է karabakh-open.info կայքը:

«Ինձ թվում է՝ պարզապես ցինիկ է խոսել տարծքային ամբողջականության մասին, անտեսելով ինքնորոշման իրավունքը: Իհարկե, եթե խոսում ես Սահարայի մասին, որտեղ մարդիկ չկան դա կարելի է ընդունել, բայց եթե այդ երկու սկզբունքները խաչաձեւում են, կամ հակադրում, դա ճիշտ չէ:Այս մասին պետք է խոսենք, եւ սա կարեւոր հարցն է»,- ասել է Դալիա Կուոդիտեն :

Լիտվայի Հանրապետության Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի անդամները Ստեփանակերտում էին Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման տոնակատարությունների օրերին։

Խոհրդարանականները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ նախագահի հետ, Արցախի Ազգային ժողովում իրենց գործընկերների, նաեւ ԼՂՀ արտգործնարարի հետ: Բարեկամության խմբի արցախցի անդամների հետ նրանք համագործակցության հարցերն են քննարկել:

Դալիա Կուոդիտեն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ անհանգստացած չէ, Արցախի հանդեպ իրենց վերաբերմունքի պատճառով Ադրբեջանի դիրքորոշումից: Դա նրանց խնդիրն է: Ինչ վերաբերում իրենց դիրքորոշմանը, ապա այն արտահայտվեց Խմբի ստեղծմամբ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Դալիա Կուոդիտեն ասել է «Մենք ռեալիստ ենք, չենք կարծում, որ այս կամ այն քայլը կարող է Արցախի քաղաքական հարցերը լուծել, բայց խոսել, լսել միմյանց եւ այնպես անել, որ Արցախի ձայնը լսելի լինի Լիտվայում շատ կարեւոր է»: