Ուկրաինան կներգրավի ԵՄ միջոցները՝ ռուս-ուկրաինական սահմանին «Պատ» նախագծի շինարարության համար: Այս մասին Ուկրաինայի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
«Փաստացի դա Եվրոպայի արեւլյան սահմանի կառուցումն է: Մենք գիտակցում ենք, որ դա թանկարժեք նախագիծ է, ուստի ԵՄ-ի հետ համագործակցության եւ դոնորական կոնֆերանսի շրջանակներում, այդ նախագծի հաստատումից հետո, կդիմենք ֆինանսական եւ տեխնիկական օգնության համար»,-ասել է նա:
Յացենյուկը նշել է, որ «Պատ» նախագծի շինարարության սկզբնական փուլի համար Ուկրաինան միջոցներ ունի:




























