Կրեմլում ողջունում են Միսնկում Ուկրաինայի հարցով շփման խմբի նիստում ձեռք բերված համաձայնությունները: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«ՌԴ նախագահի աշխատակազմում ողջունում են Միսնկում Ուկրաինայի հարցով շփման խմբի նիստում արձանագրության ստորագրումը՝ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնության իրականացման համար»,-ասել է նա:
«Մոսկվայում հույս են հայտնում, որ փաստաղթղի բոլոր կետերը եւ ձեռքբերված համաձայնությունները կողմերը մանրամասն կկատարեն, ինչպես նաեւ կշարունակեն բանակցությունները Ուկրաինայում ճգնաժամի ամբողջական կարգավորման համար»,-հավելել է Պեսկովը: