Շրջակա միջավայրի աղտոտման համար գանձվող վարչական տույժերն եւ տուգանքները առավելագույնս կխստացվեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա հստակեցմամբ՝ շրջակա միջավայրի պահպանման նախարարության կողմից մշակված համապատասխան օրինագիծը մոտ ապագայում կներկայացվի խորհրդարանին:

Վարչապետը նշել է, որ տարիներ շարունակ երկրում թափոնների եւ վերամշակումների հեռացման համալիր մոտեցում գոյություն չի ունեցել:

«Ցավոք, քաղաքացիները այնպիսի վայրեր են աղտոտում, որտեղ չի կարելի: Մենք միշտ հպարտ ենք եղել մեր գեղեցիկ երկրով, սակայն մարդիկ ամենուր աղբ ենք թափում: Հետայսու անպատասխանատու մարդիկ առավելագույնս կտուգանվեն», - հայտարարել է Ղարիբաշվիլին: