Հրադադարի մասին Մինսկում ձեռք բերված համաձայնությունը մտել է ուժի մեջ: Կրակի դադարեցումը շփման խմբի հանդիպման ամփոփիչ արձանագրության 14 կետերից մեկն է: Մինսկում բանակցություններին ներկա աղբյուրը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ փաստաթղթի համաձայն կողմերը մնում են այն դիրքերում, որոնք զբաղեցնում են կրակի դադարեցման պահին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ինքն արդեն տվել է համապատասխան հրամանը երկրի զինվածու ուժերի գլխավոր շտաբի պետին, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ներկայացուցիչները նույնպես հայտարարել են խաղաղության պահպանման պարտավորությունների իրենց մասը կատարելու պատրաստակամության մասին:




























