Հյուսիսատլանտյան դաշինքը չի քննարկում Ռուսաստանի դեմ Հակահրթիռային պաշտպանության համակարգ ուղղորդելու հնարավորությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կարճ պատասխան՝ ոչ, մենք հավատարիմ ենք մեր ծրագրերին, որոնք մինչ օրս ստորագրվել են, երբ մենք 2010թ. Լիսաբոնում այդ մասին որոշումն ընդունելուց ի վեր, - ասել է Ռասմուսենը՝ պատասխանելով հարցին՝ գագաթնաժողովին քննարկվե՞լ է, արդյոք, Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգեր ուղղորդելու հարցը եւ դրա շուրջ բանակցություններ ապագայում սպասվո՞ւմ են»:

Ավելի վաղ գերմանական Spiegel ամսագիրը հաղորդել էր, որ Բալթյան երկրներն ու Լեհաստանը առաջարկում են Ռուսաստանի դեմ ԵվրաՀՀՊ օգտագործել: Այդ երկրների ներկայացուցիչների կարծիքով, Ուկրաինայի իրավիճակը կարող է սպառնալ նաեւ  նրանց անվտանգությանը: