Ուկրաինայի վերաբերյալ կոնտակտային խմբի բանակցությունների ընթացքում մասնակիցները համաձայնության են եկել հետ քաշել ծանր տեխնիկան, փոխանակել գերիներին եւ հումանիտար օգնություն հասցնել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Տալյավինիին:
«Սա շատ կարեւոր, կառուցողական հանդիպում էր, այն հրադադարի մասին արձանագրության իրականացման շուրջ բանակցությունների շարունակությունն էր: Քննարկվել է երեք գլխավոր հարց: Առաջինը կապված էր ծանր տեխնիկայի հետ քաշման հետ, երկրորդը՝ բռնությամբ գերության մեջ պահվող անձանց ազատ արձակման հետ եւ հումանիտար միջանցքի բացման մասին հարցը»,- նշել է Տալյավինին:
ԵԱՀկ ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ ոչ բոլոր բարձրացված հարցեի շուրջ էր հնարավոր հստակ արդյունքի հասնել:
Կոնտակտային խմբի բանակցությունների ընթացքում Ուկրաինայի, ինքնահռչակ Դոնցեկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ եւ Ռուսաստանի ներկայացուցիչներն արձանագրություն են կնքել, որի համաձայն սեպտեմբերի 5-ին Ուկրաինայում հրադադարի ռեժիմ է սահմանվել:



























