ՆԱՏՕ-ում գլխավոր դանշակիցները պատրաստ ե միանալ ԱՄՆ-ին Իսլամական պետության գրոհայինների դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները միաձայն էին, որ արմատական սունի գրոհայինները լուրջ վտանգ են ներկայացնում Արեւմուտքի համար, հաղորդում է «Reuters»-ը: «ՆԱՏՕ-ում հիմնական դաշնակիցները պատրաստ են հակադարձել ահաբեկչական այս վտանգին ռազմական, հետախուզական եւ իրավապաշտպան գործունեության օգնությամբ, ինչպես նաեւ դիվանագիտական ջանքերով»,- հայտարարել է նա:

ԱՄՆ-ում հույս ունեն, որ Իրաքի նոր կառավարությունը կձեւավորվի հաջորդ շաբաթ եւ վստահ են, որ միասին կոալիցիա կստեղծեն Իսլամական պետության ոչնչացման համար անհրաժեշտ գործողությունների համար: