Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաջորդ ամիս, հավանաբար, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական արշավը սատարելու որոշում կընդունեն, գրում է Times թերթը:

Կառավարությունը առավել հաճախ է դիտարկում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը, սակայն հազիվ թե այդ հարցի վերաբերյալ որոշումն ընդունվի «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում»:

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ-Համոնդը հայտարարել էր, որ Իրաքում Բրիտանիայի ռազմավարությունը չի փոխվի: Եվ Համոնդը, եւ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, հայտարարել էին, որ Մեծ Բրիտանիան Իրաքում ռազմական գործողություններին մասնակցություն չի ունենա, հիշենցում է «ՌԻԱ Նովոստին»: