Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն օրերս հայտարարել էր, թե Սաուդյան Արաբիան եւ Սիրիան ընդհանուր սահման ունեն՝ ակնհայտորեն մոռանալով, որ դրանց միջեւ ընկած են Հորդանանն ու Իրաքը, փոխանցում է RT-ն:

Ուշագրավ է, որ ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչը դա ասել էր լրագրողներին՝ Բարաք Օբամայի ուղերձի նախօրեին: ԱՄՆ նախագահը խոսել էր Իրաքի եւ Սիրիայի տարածքում ռումբերի հարվածներ հասցնելու մասին:

Իսկ 2012թ. ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին հանկարծ հայտարարել էր, որ Սիրիան Իրանի ճանապարհն է դեպի ծով: Ռոմնին նաեւ ասել էր, որ Արեւմտյան Ափը սահմանակից է «Սիրիային կամ Հորդանանին»:

Սենատոր Ջոն ՄաքՔեյնը իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է օգնի Իրաքի եւ Պակիստանի միջեւ սահմանին վիճակի կարգավորմանը: Հիշեցնենք, դրանց միջեւը նկած է Իրանը:

Ի դեպ, ամերիկացի պաշտոնյաների աշխարհագրական սխալները միայն Մերձավոր Արեւելքով չեն ավարտվում:

Օրինակ, նախկին նախագահ Դիք Չեյնին մի անգամ շփոթել էր հարեւան մայրցամաքի երկու երկրներ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մասին խոսելիս նա հիշել էր Պերուն. «Պերուի ժողովուրդն ավելի լավին (առաջնորդի) է արժանի»:

Իսկ հանրապետական նախկին սենատոր Ռիք Սանտորումը հայտարարել էր, որ Աֆրիկան ինչ-որ ժամանակ երկիր է եղել:

2007թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության նիստում ելույթ ունենալիս շփոթել էր Ավստրիան Ավստրալիայի, իսկ ԱԽՏՀ-ն՝  ՆԱԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) հետ: