Ուկրաինայում իրադրությունը, որտեղ արդեն մեկ շաբաթ է հրադադար է հայտարարված, կարող է կրկին ռազմական սցենարով ընթանալ: Դրանում առաջին հերթին շահագրգռված են Կիեւին անմիջականորեն ոչ ենթակա ռազմական խմբավորումները, կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այսօրվա դրությամբ, մեր եւ ԵԱՀԿ դիտորդների կարծիքով, հրադադարն ընդհանուր առմամբ գործում է՝ չնայած որոշ, փառք Աստծու՝ աննշան խախտումների: Պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում երկու կողմից էլ, սակայն երկարատեւ հրադադարի հաստատման գործընթացը դեռ չի խախտվել», — հայտարարել է նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դիտավորյալ չափից ավելի լավատեսորեն չեմ արտահայտվի, քանի որ կան մարդիկ, որոնք կցանկանային խափանել գործընթացը եւ իրավիճակը ռազմական սցենարի վերադարձնել», - ասել է նախարարը:
«Ամենից առաջ, դրանք օլիգարխների ձեւավորած ջոկատներն են, որոնք չեն ենթարկվում Կիեւին, Ուկրաինայի զինված ուժերը դիտարկում են որպես ժամանակավոր դաշնակիցներ, ուղեկիցներ: Ինչպես նաեւ Ազգային գվարդիայի զգալի մասը», - կարծում է Լավրովը:





























