Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը հայտարարել է, որ ստի դետեկտորով ստուգելու է գերատեսչության ղեկավար կազմին եւ գլխավոր շտաբի սպաներին:

 «Ուկրաինայի պաշտպանության նախարար լինելու երկու ամսվա ընթացքում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնք պետք է ուղղեմ ինչպես  նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, այնպես էլ զինվորական առանձին հրամանատարներին եւ պետերին: Եկել է ժամանակն ստանալ այդ հարցերի անկեղծ եւ սպառիչ պատասխանները», - Facebook-ի իր էջում գրել է Գելետեյը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պոլիգրաֆ օգտագործելը Գալատեյը հիմնավորում է նրանով, որ ներկայիս  իրավիճակում ինքը սխալվելու իրավունք չունի:

Նախարարը նաեւ խոստացել է, որ պոլիգրաֆով ստուգման արդյունքներով կընդունվեն կադրային եւ կազմակերպչական որոշումներ: