Ուկրաինայի հարավ-արեւելքի համար նախատեսված մարդասիրական բեռով լի ռուսական ավտոշարասյունը Լուգանսկից վերադարձել է Ռուսաստան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ բոլոր բեռնատարները Ռուսաստանից ժամանել էին Լուգանսկ եւ սկսել էին բեռնաթափվել:
Ինչպես հայտարարել է ինքնահռչակ ԼԺՀ-ի վարչապետ Վալերի Պոտապովը, Ռուսաստանից մարդասիրական օգնության բաշխումը կսկսվի սեպտեմբերի 15-ից:





























