ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը սեպտեմբերի 21-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, նրա այցը կտեւի մինչեւ սեպտեմբերի 25-ը:
Այցի ծրագիրը դեռ չի հրապարակվել:
Նշենք, որ Բրասերը այս տարվա մայիսին Բաքվում մասնակցել է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին: Ներկայումս Ադրբեջանը նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում:





























