Հռոմի Պապ Ֆրոնցիսկոսը իր շաբաթօրյա աղոթքում հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, հաղորդում է The Telegraph-ը:

Այդ հայտարարությունը պոնտիֆիկն արել է հանդիսավոր արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր 100 հազար իտալացի զինվորների հիշատակին, որոնք զոհվել էին Առաջին աշխարհամարտի տարիներին: Այն տեղի է ունեցել Իտալիայի ամենամեծ ավստրո-հունգարական հուշահամալիր-գերեզմանոցում:

«Այսօր, երբ Երկրորդ աշխարհամարտի սարսափները արդեն հետեւում եմ, մենք կարող ենք խոսել նոր համաշխարհային պատերազմի մասին, որը բաղկացած է հանցագործություններից, սպանություններից ու ոչնչացումներից»,-հայտարարել է Ֆրանցիսկոս պապը:

Իր ուղերձում Հռոմի Պապը դատապարտել է «բոլոր ժամանակների բոլոր պատերազմները», ինչպես նաեւ «ահաբեկչություն սերմանողներին», որոնք, նրա խոսքով, «իրենց հետ մահ ու ավեր են բերում», հաղորդում է Gazeta.ru-ն:

«Պատերազմը իռացիոնալ է, նրա միակ պլանը ավերածություններ բերելն է: Որքան շատ ավերածություններ է այն բերում, այնքան ավելի է աճում: Ժլատությունը, անհանդուրժողականությունը, իշխանության ծարավը, այս մոտիվներն են ընկած պատերազմ սկսելու որոշման հիմքում: Եվ շատ հաճախ դա արդարացվում է գաղափարախոսությամբ»,-ասել է Հռոմի Պապը: