«ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար եւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ուկրաինական Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում կգլխավորի Պյոտր Պորոշենկոյի Բլոկի ընտրացուցակը:

Ըստ «Ունիան»-ի, այս մասին ասել է ինքը՝ Վիտալի Կլիչկոն, ելույթ ունենալով «Պյոտր Պորոշենկոյի Բլոկ» կուսակցության X արտահերթ համագումարին:

Կիեւի քաղաքապետը նշել է, որ Ուկրաինան ընտրել է իր եվրոպական ուղղությունը եւ պետք է հաջողությունների հասնի այդ ճանապարհին:

Ուկրաինայում Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 26-ին: