ՌԴ-ի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը կոչ է արել Եվրասիական տնտեսական միության ստեղծմամբ պայմանավորված  նոր մարտահրավերների ու սպառնալիքների արդյունավետ հակազդման համար նախօրոք քայեր մշակել:

«Աճում է բնակչության շարժունակությունը, ուստի առավել ճկուն հանցավոր սխեմաների համար նախադրյալներ կստեղծվեն», - հավելել է նա:

«Ուստի մենք պարտավոր ենք այժմ միավորել մեր ջանքերը եւ բոլոր քայլերը ձեռնարկել նոր մարտահրավերների ու նոր սպառնալիքներին արդյունավետ հակազդելու համար», - նշել է ՌԴ ներքին գործերի նախարարը: