Սոչիի դելֆինարիումում նոր ծառայություն են առաջարկում՝ ամենախիզախ այցելուները կարող են ոչ միայն դիտել կենդանիներին, այլ նաեւ շոյել նրանց, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Դելֆինարիումում նոր զվարճանք է հայտնվել: Այժմ իրենց հնարքները կարող են ցուցադրել նաեւ կոկորդիլոսները: Խիզախները կարող են ոչ միայն մոտենալ երկրի ամենահին գիշատիչներին, այլ նաեւ շոյել նրանց», - մամուլին պատել են Սոչիի վարչության ներկայացուցիչները:

Շատ կենդանաբաններ ենթադրում են, որ կոկորդիլոսներին անհնար է վարժեցնել եւ ինչ-որ բան սովորեցնել, քանի որ վերջիններիս վարքը միշտ առաջնորդվում է  բնազդով եւ կախված է շրջապատող միջավայրից՝ ջրի ջերմաստիճանից, օդի խոնավությունից եւ այլն: Այդուհանդերձ նաեւ հայտնի են նաեւ վարժեցրած կոկորդիլոսների մի քանի հաջող օրինակներ: Օրինակ 2013թ. Կրասնոդարի երկրամասի Լազարեւյան դելֆինարիումում ներկայացվել էր սիամական կոկորդիլոսների շոուն: