Շոտլանդական հայտնի Թագավորական եւ հնագույն Սենթ Էնդրյուս գոլֆ-ակումբը 260 տարում առաջին անգամ իր շարքերում կանանց կթույլատրի, գրում է The Independent-ը: Այս հարցով քվեարկությունն անցկացվել է Շոտլանդիայի կարգավիճակի մասին հանրաքվեի հետ միաժամանակ:
Ակումբի 2,4 հազար անդամների 85%-ից ավելին կողմ են քվեարկել R&A-ի շարքերում կանանց ներկայությանը: «Սա կարեւոր եւ դրական իրողություն է R&A-ի պատմությունում», – հայտարարել է գոլֆ-ակումբի ղեկավար Փիթեր Դոուսոնը:
Ըստ նրա՝ կազմակերպությունը գոլֆին հավատարիմ ծառայել է 260 տարի: «Եվ ես վստահ եմ, որ ակումբը դա կշարունակի անել ապագայում՝ բոլոր անդամների աջակցությամբ՝ թե տղամարդ եւ թե կին », – նրա խոսքերն է փոխանցում Gazeta.ru-ն:
Սպորտի նախարար Հելեն Գրանտը քվեարկության արդյունքները սպորտի համար «դրական նորություն» է անվանել: Նա հույս է հայտնել, որ այլ գոլֆ-ակումբները եւս կհետեւեն R&A-ի օրինակին:





























