ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ահաբեկչության դեմ պայքարի բանաձեւ է ընդունել, հաղորդում է Reuters-ը:

 «Հաջորդ տարի մենք բոլորս պետք է թվարկենք այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկել ենք մեր երկրներում ծայրահեղականությանը դիմագրավելու ոլորտում». – հայտարարել է նիստը նախագահող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի կսատարի Իրաքում եւ Սիրիայում գործող «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ-ի բանաձեւը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի խոսքով՝ Մոսկվան մասնակցել է բանաձեւի տեքստի մշակմանը, ուստի եւ փաստաթղթում հաշվի են առնվել վերջինիս առաջնահերթությունները: