Սեպտեմբերի 29-ին Իսպանիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել դատարանում բողոքարկել Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու մասին հրամանագրի օրինականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Կատալոնիայի ինքնավարության ղեկավար Արթուր Մասը հրամանագիր էր ստորագրել նոյեմբերի 9-ին Իսպանիայից առանձնանալու հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:
Սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում ուժի մեջ է մտել նաեւ հարցումների մասին օրենքը, որն ըստ տեղի իշխանությունների, թույլ է տալիս համաժողովրդական հարցումներ անցկացնել` առանց Մադրիդի պաշտոնական թույլտվության:


























