Հոկտեմբերի 3-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գլխի եւ մարմնի տարբեր մասերի վնասվածքներով, անգիտակից վիճակում, տղամարդ կա ընկած:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նշված անձը 27-ամյա Ռուդիկ Խ.-ն է, որին նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել, այնուհետեւ վերջինիս տեղափոխել է նշված վայրից եւ թողնելով Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` հեռացել: Ժամը 01.30-ին Ռուդիկ Խ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթի ենթարկած անձի ինքնությունը եւ տրանսպորտային միջոցը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:




























